Արայիկ Խանդոյանը և Վարուժան Ավետիսյանը ազատվել են կալանքից

Արայիկ Խանդոյանը և Վարուժան Ավետիսյանը ազատվել են կալանքից
Արայիկ Խանդոյանը և Վարուժան Ավետիսյանը ազատվել են կալանքից

Այսօր՝ օգոստոսի 17-ին, դատարանի որոշմամբ կալանքից ազատ են արձակվել «Սասնա ծռերի» գործով մեղադրվող, խմբի առանցքային դեմքերից Վարուժան Ավետիսյանը և Միայնակ գայլ անունով հայտնի Արայիկ Խանդոյանը:

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանը բավարարել է պաշտպանական կողմի միջնորդությունը և փոխել է նրանց խափանման միջոց կալանքը ԱԺ «Ծառուկյան» խմբակցության մի խումբ պատգամավորների երաշխավորության հիման վրա:

Վարուժան Ավետիսյանն ասել է, որ իրենք գնում են Հանրապետության հրապարակ՝ միանալու Փաշինյանի պաշտոնավարման 100 օրն ամփոփող հանրահավաքին:

Այս պահին զինված խմբի գործով կալանքի տակ շարունակում է մնալ երեք մարդ՝ Պավել Մանուկյանը, ինչպես նաև երկու ոստիկանների սպանության մեջ մեղադրվող Արմեն Բիլյանը և Սմբատ Բարսեղյանը: