Մարտունի համայնքում մեկնարկել է «Վարձատրվող հասարակական աշխատանքներ» ծրագիրը

ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանը Ֆեյսբուքի էջում տեղեկացնում է, որ Մարտունի համայնքում մեկնարկել է «Վարձատրվող հասարակական աշխատանքներ» ծրագիրը:

««Վարձատրվող հասարակական աշխատանքներ» ծրագրի շրջանակներում օրերս Գեղարքունիքի մարզպետարանում կայացած համանուն հանձնաժողովի նիստում հանձնաժողովի անդամները հավանության արժանացրեցին Մարտունի համայնքապետարանի կողմից ներկայացրած Երևանյան և Մյասնիկյան փողոցների, համայնքային այգու և համայնքապետարանի դիմացի պուրակի բարեկարգման աշխատանքներին վերաբերող ծրագիրը:

Նիստին հաջորդող օրն էլ Մարտունի համայնքում մեկնարկեցին և այժմ ընթանում են ծրագրի շինարարական աշխատանքները»,- նշված է գրառման մեջ: