Ինչպես է 1 տոննա կոկաինը հասել Հայաստան․ ՀՀ-ի և Իտալիայի իրավապահների հաղորդագրությունների հետքերով. Factor

Հայաստանում գործող և մրգերի ներմուծմամբ զբաղվող ընկերություններից մեկը Հայաստան է ներմուծել շուրջ 1 տոննա «Կոկաին»: Այս մասին այսօր հաղորդեց ԱԱԾ-ն։ Սև շուկայում շուրջ 250 մլն եվրո արժեքով արգելված բեռը տեղափոխվել է ԱԱԾ։ Թմրամիջոցը Հայաստան է ներմուծվել Էկվադորում գտնվող ընկերությունից պատվիրված ապրանքատեսակի հետ տարանցիկ երկրների՝ Պանամայի Հանրապետության, Իտալիայի Հանրապետության և Վրաստանի տարածքով։

ԱԱԾ-ն հայտնում է, որ քրեական վարույթով նշանակվել է դատանյութագիտական փորձաքննություն, կատարվել են հարցաքննություններ, տեղեկատվության պահանջ է ուղարկվել իրավասու մարմիններ, հետաքննության մարմնին տրվել է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ձեռնարկելու վերաբերյալ հանձնարարություն:

Մանրամասները՝ Factor-ի տեսանյութում։