Վրաստանում 1 օրում ավելի քան 5000 Covid-19-ի նոր դեպք է գրանցվել

Վրաստանում շարունակվում է պահպանվել համաճարակային բարդ իրավիճակը: Օգոստոսի 11-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 5352 նոր դեպք, հայտնում է Ալիք Մեդիան։  

Նախօրեին կատարվել է 50 430 թեստ, որից  30 564-ը՝ հակամարմինների, 19 866-ը՝ PCR թեստով:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 2635 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 409 110 մարդ:

Վարակից մահացել է ևս 48 մարդ, ընդհանուր՝ 6 230:

Դրականության օրական ցուցանիշը կազմում է՝ 10.61%, վերջին 14 օրվա  ցուցանիշը՝ 9.33%, վերջին 7 օրվանը՝ 10.27%։