Մամուլի և լրագրողների աշխատանքը պետք է լինի ազատ ու պաշտպանված. ՄԻՊ

ՄԻՊ հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորեւ:

Սիրելի՛ լրագրողներ,Մամուլի սիրելի՜ ներկայացուցիչներ,
Շնորհավորում եմ մամուլի ազատության համաշխարհային օրվա առիթով:

Այս տարի COVID-19 վարակը մամուլի ու լրագրության համար առաջացրեց անսպասելի մարտահրավերներ. արտակարգ դրություն, արագ փոփոխվող սահմանափակումներ և այլն։ 

Նման դժվար պայմանները հրամայական են դարձնում մի կողմից պրոֆեսիոնալ լուսաբանումն ու մարդկանց լիարժեք իրազեկումը, մյուս կոմից պետության հանրային հաշվետվողականության ապահովումը։

Մամուլի և լրագրողների աշխատանքը պետք է լինի ազատ ու պաշտպանված, կարծրատիպերն էլ պետք է կոտրել պրոֆեսիոնալ գործով։

Այդ կերպ է հնարավոր սպառիչ արմատավորել լրագրողի աշխատանքի նկատմամբ օրինավորության ու բարեխղճության կանխավարկածը։

Այս կանոններն անհրաժեշտ են յուրաքանչյուր մարդու խոսքի ազատության երաշխավորման և, ի վերջո, պետության նկատմամբ քաղաքացու լիարժեք վերահսկողության համար։

Արման ԹաթոյանՀՀ մարդու իրավունքների պաշտպան