Մեզ պարտադրվող ռուս-թուրքական դավադիր զինադադարը և Արցախը զավթելու ու մաս-մաս անելու նրանց ծրագիրն իրականությունից կտրված է և չի կարող մինչև վերջ իրագործվել․ Սեֆիլյան

Սասնա ծռեր համահայկական շարժման համակարգողներից Ժիրայր Սեֆիլյանի հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․

Համոզված եմ, որ հայ ազգը չի համակերպվելու Արցախի զավթման հետ: Համոզված եմ նաև, որ մեր ձախողումների և կորուստների խտացումը նոր ճանապարհ է բացելու դեպի ինքնիշխան ազգային պետություն:

Միևնույն ժամանակ, պետք է նկատի ունենանք, որ մեզ պարտադրվող ռուս-թուրքական դավադիր զինադադարը և Արցախը զավթելու ու մաս-մաս անելու նրանց ծրագիրն իրականությունից կտրված է և չի կարող մինչև վերջ իրագործվել: Երբեք չհուսահատվեք և չկորցնեք ոգու կորովը: Մենք պարտավոր ենք և կարող ենք իմաստավորել մեր հազարավոր երիտասարդ զինվորների ու սպաների հերոսական ինքնազոհաբերությունը: Լի եմ վճռականությամբ՝ նախաձեռնելու կատարված դավաճանությունը վիժեցնելու նպատակի շուրջ համախմբում:

Հինգշաբթի, նոյեմբերի 12-ին, ժամը 16:00-ին մեր ժողովրդին հրավիրում եմ Ազատության հրապարակում կայանալիք հավաքին:

Այդ հավաքով սկսվող գործընթացի արդյունքը կդառնա մեր երազած ինքնիշխան Հայաստանը՝ Քուռ-Արաքսյան տարածքով: