«Հայաստանի կողմից Արցախի անկախության ճանաչումը կնշանակի, որ ճանաչվում է Արցախի ինքնիշանությունը». Արման Մելիքյան

«Հայաստանի Հանրապետության կողմից Արցախի անկախության ճանաչումը կնշանակի, որ ճանաչվում է Արցախի ինքնիշանությունը: Անկախության ճանաչումը չի ենթադրում, որ ճանաչող կողմը տարածքային բնույթի սահմանափակումներ կարող է կիրառել` ու, ասենք, ճանաչել այդ անկախությունը բացառապես ԼՂԻՄ սահմաններում:

Այդ ճանաչումն անվերապահ է և ինքնին պարունակում է նաև ինքնիշխանության ճանաչումն այն ողջ տարածքի հանդեպ, որը ճանաչման պահին կոնկրետ Ստեփանակերտի կողմից կդիտարկվի որպես Արցախի պետական տարածք:

Եթե,օրինակ, ՀՀ կողմից ճանաչման պահին Արցախի զինված ուժերն իրենց վերահսկողության տակ կառնեն Քուռ գետի ողջ աջափնյակը և այդ բնագիծը կհռչակեն Արցախի պետական սահման, ապա ՀՀ-ի համար, Արցախի անկախությունը ճանաչելու պարագայում, այդ սահմանային փոփոխությունը կդիտվի որպես իրավաչափ գործողություն»,- այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան, Արցախի ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանը: