ԱԺ հերթական նիստի օրակարգում ընդգրկվել է 16 հարց

ՀՀ Ազգային ժողովի խորհուրդը հաստատել է խորհրդարանի հերթական նիստերի օրակարգը: Ազգային ժողովի լրատվական ծառայությունից հայտնում են, որ փետրվարի 9-ին գումարվող հերթական նիստի օրակարգում ընդգրկվել է 16 հարց:

«Քննարկվեցին և հաստատվեցին Ազգային ժողովի յոթերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին և փետրվարի 9-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը, սահմանվեցին նաև հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը և տևողությունը: Կառավարության հեղինակած «Բարձրագույն կրթության և գիտության մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի քննարկման տևողությունը սահմանվեց մինչև երեք ժամ»,- նշվում է հաղորդագրությունում:

Ազգային ժողովի խորհրդի փետրվարի 8-ի նիստը վարել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: