Առաջիկայում կունենանք «Հայաստանի պատմություն» անվամբ դասագրքեր․ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կիսվել է իր կարծիքով «Հայոց պատմության» 7-րդ դասարանի նոր դասագրքի վերաբերյալ։«Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակված տեսանյութում Փաշինյանը նշել է, որ դասագիրքն աչքի է ընկնում իր նորամուծական մոտեցումներով՝ խթանելով աշակերտների վերլուծական և քննադատական մտածողությունը։