Ադրբեջանական կողմը հաղորդում է իր մեկ զոհի մասին. «Ազատություն»

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնում է հայ – ադրբեջանական սահմանի Սոթքի ուղղությամբ մարտական գործողություններում զոհված մեկ զինծառայողի մասին՝ Նովրուզալիզադե Օրխան Էլխան օղլու։Այս մասին հայտնում է «Ազատությունը»։

«Ադրբեջանական բանակի ստորաբաժանումները ձեռնարկում են վճռական պատասխան գործողություններ: Օպերատիվ իրավիճակը մեր ստորաբաժանումների հսկողության տակ է»,- ասվում է հաղորդագրությունում:

Ավելի վաղ ադրբեջանական կողմը հաղորդել էր իր մեկ վիրավորի մասին՝ Մահմուդլու Մուսլիմ Վիդադի օղլու: