Լուկաշենկոն ստացել է 80․23 տոկոս ձայն, Տիխանովսկայան՝ 9․9․ ԿԸՀ-ն հրապարակել է արդյունքները

Բելառուսի կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է ընտրությունների նախնական արդյունքները, որոնց համաձայն երկրի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ստացել է 80․23 տոկոս ձայն, իսկ Սվետլանա Տիխանովսկայան՝ 9․9 տոկոս ձայն։

Ըստ ԿԸՀ-ի, բոլորին դեմ քվեարկել է ընտրողների 6․2 տոկոսը։ Ընդհանուր քվեարկությանը մասնակցել է ընտրողների 84․24 տոկոսը։

Տարբեր աղբյուրների համաձայն, ամբողջ գիշերվա ընթացքում Բելառուսում տեղի ունեցած բողոքի ակցիաների ժամանակ, ցուցարարների նկատմամբ ուժի կիրառման հետևանքով մահացել է 4 մարդ, 50-ը ստացել են մարմնական տարբեր վնասվածքներ։

Քննչական կոմիտեն հայտարարել է, որ զանգվածային անկարգույուններ կազմակերպելու համար հարուցվել է քրեական գործ։ Ցույցին մասնակիցներին սպառնում է 8-15 տարի զատազրկում։