Իմ կողքին կանգնած է Նավասարդ սրբազանը, նա ստացել է նվեր՝ «Բենթլի», որը վաճառել է, և գումարը բաժանել կարիքավորներին. Գարեգին Բ. Տեսանյութ

Այսօր Եռաբլուր զինվորական պանթեոնում Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ.-ն պատասխանել է երկար տարիներ եկեղեցականների հասդցեին կոռուպցիոն գործարքների մեջ ներքաշված լինելու մասին հայտարարություններին.

«Յուրաքանչյուր անձի կարելի է մեղադրանք ներկայացնել, պետք է այդ մեղադրանքները փաստվեն և այն ժամանակ կարելի է խոսել, քննադատել ու պատասխանատվության կանչել՝ ընդհուպ եկեղեցուն, ղեկավարությանը:

Երևույթներ, այո…իմ կողքին կանգնած է Նավասարդ սրբազանը: Նա ստացել է նվեր, ինչ-որ ավտոմեքենա, «Բենթլի» և այդ մեքենան ինքը վաճառել է, նվիրել է գումարը կարիքավորներինԼ Եվ շահարկել նման երևույթները, չեմ կարծում, ճիշտ է», -ասել է Կաթողիկոսը:

Տեսանյութը՝ Factor.am