Արցախի ԱԺ նախագահը ծանոթացել է Հայաստանում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի աշխատանքներին

Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանն այցելել է Հայաստանում Արցախի կառավարության օպերատիվ շտաբ՝ հանդիպելով ԱՀ նախագահի գլխավոր խորհրդական, շտաբի աշխատանքերը համակարգող Միքայել Վիրաբյանի հետ։

Արթուր Թովմասյանը ծանոթացել է շտաբի կողմից իրականացվող աշխատանքներին, կարևորել սոցիալական ծրագրերի հասցեականությունն ապահովելու անհրաժեշտությունը՝ կարևորելով շտաբի դերակատարությունն Արցախից տեղահանված բնակիչների խնդիրները համակարգված լուծելու առումով: