Ձնամաքրման աշխատանքներից հետո Լարսը բաց է բեռնատար տրանսպորտային միջոցների համար. Դեսպանություն

Վրաստանում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ ձնամաքրման աշխատանքներից հետո Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բեռնատար տրանսպորտային միջոցների համար։

Նշենք, որ մեկ շաբաթից ավելի է՝ ձնահյուսի վտանգի պատճառով Լարսը փակ էր բեռնտար տրանսպորտային միջոցների համար, ռուսական հատվածում շուրջ 1000 տրանսպորտային միջոց էր կուտակվել: