Ռուսաստանում ինքնաթիռ է կործանվել, որի ուղևորների թվում է եղել Եվգենի Պրիգոժինը. «Ազատություն»

Տվերի մարզի Բոլոգովսկի շրջանում ինքնաթիռ է կործանվել, որը, նախնական տվյալներով, պատկանում էր «Վագներ» խմբավորման ղեկավար Եվգենի Պրիգոժինին։ Այս մասին հայտնում է «Ազատություն»-ը։

Օդային տրանսպորտի դաշնային գործակալության հաղորդմամբ՝ ուղևորների ցուցակում նաև Եվգենի Պրիգոժինի անունն է առկա։

Ավելի վաղ ԱԻՆ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Տվերի շրջանի Կուժենկինո գյուղի մոտակայքում վթարի է ենթարկվել Embraer Legacy մասնավոր ինքնաթիռը, որի հետևանքով 10 մարդ է մահացել։

Ներկա պահին տեղում որոնողական աշխատանքներ են իրականացվում։

Մասնավոր ինքնաթիռը Մոսկվա-Սանկտ Պետերբուրգ թիչքն էր կատարում։