«Սասնա ծռերը» փակում է զինված պայքարի էջը և ստեղծում կուսակցություն՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու նպատակով

«Սասնա ծռերը» փակում է զինված պայքարի էջը և ստեղծում կուսակցություն՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու նպատակով
«Սասնա ծռերը» փակում է զինված պայքարի էջը և ստեղծում կուսակցություն՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու նպատակով

«Հիմնադիր խորհրդարանը» կստեղծի «Սասնա ծռեր» անվանումով կուսակցություն, որը կմասնակցի արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է «Սասնա ծռերի» անդամ Վարուժան Ավետիսյանը, որն օգոստոսի 17-ին դատարանի որոշմամբ ազատվել էր կալանքից:

Նրա խոսքով՝  կուսակցությունը ստեղծվում է «Հիմնադիր Խորհրդարանի» և «Սասնա ծռեր» խմբավորման հիման վրա:

««Սասնա ծռեր» կուսակցությունը կապված չէ «Սասնա ծռեր» ռազմաքաղաքական խմբավորման հետ, ընդհակառակը, կուսակցությունը կառուցողական գործունեություն է իրականացնում»,-ասել է Վարուժան Ավետիսյանը:

Ինչ վերաբերում է «Սասնա ծռեր» ռազմաքաղաքական խմբավորմանը, ապա այն լուծարվելու է:

««Սասնա ծռեր» խմբավորումը ազգին ու պետությանը սպառնացող գոյութենական սպառնալիքի չեզոքացումից հետո ժողովրդի իշխանության հաստատման պայմաններում հայտարարել է զինված պայքարի էջը փակելու և ժողովրդի վստահության կառավարությանը աջակցելու մասին։ Կուսակցության ձևավորման ընթացքում խմբավորման բոլոր անդամների ազատ արձակվելուց հետո օրինաչափորեն ընդհանրապես ինքնալուծարվելու է և դադարեցնելու է իր գործունեությունը որպես միավոր», – հայտարարել է Ավետիսյանը։

Առաջիկա օրերին նախաձեռնող խումբ կստեղծվի, որը կզբաղվի կուսակցությանն ծրագրի մշակմամբ, գրանցման և այլ հարցերով:

Նոր կուսակցության կազմում առավելագույնս ներգրավելու են երիտասարդների և նրանց են վստահելու «ասպարեզն ու գործը», իսկ ավագ սերունդը կլինի խորհրդատուի դերում։

Վարուժան Ավետիսյանը նաև նշել է, որ Արցախում «Սասնա ծռերն» ունենալու է նույն անվանմամբ քույր կուսակցություն՝ մինչև Արցախի՝ Հայաստանին դե-յուրե միացումը։

Նշենք, որ այս պահին զինված խմբի գործով կալանքի տակ շարունակում է մնալ երեք մարդ՝ Պավել Մանուկյանը, ինչպես նաև երկու ոստիկանների սպանության մեջ մեղադրվող Արմեն Բիլյանը և Սմբատ Բարսեղյանը: