Ձերբակալվել է արագաչափերը սպասարկող «Սեքյուրիթի Դրիմ» ընկերության սեփականատերերից մեկը

Ձերբակալվել է արագաչափերը սպասարկող «Սեքյուրիթի Դրիմ» ընկերության սեփականատերերից մեկը
Ձերբակալվել է արագաչափերը սպասարկող «Սեքյուրիթի Դրիմ» ընկերության սեփականատերերից մեկը

Factor.am-ին հայտնի դարձավ, որ րոպեներ առաջ ձերբակալվել են «Սեքյուրիթի Դրիմ» ընկերության սեփականատերերից Ալիկ Զաքարյանը եւ «Էլիպս» ընկերության հաշվապահ Սահականույշ Սահակյանը:

Տեղեկությունը Factor.am-ի հետ զրույցում հաստատեց Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Նաիրա Հարությունյանը:

«Քննչական կոմիտեում ծանր հանցագորությունների քննության բաժնում առանձնապես խոշոր չափի յուրացում կատարելու դեպքի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում ձերբակալվել են Ձեր կողմից նշած անձիք»,- փոխանցեց նա:

Factor.am-ի տեղեկություններով նրանք դեռ Քննչական կոմիտեում են: Հավելենք, որ «Սեքյուրիթի Դրիմ»-ն այն ընկերությունն է, որը սպասարկում է Հայաստանի ավտոճանապարհներին տեղադրված արագաչափ եւ տեսանկարահանող սարքերը:

Ավելի վաղ ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ Երեւան քաղաքի քննչական վարչությունում առանձնապես խոշոր չափերի յուրացում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում «Սեքյուրիթի դրիմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենը ցուցմունք է տվել այն մասին, որ Ճանապարհային ոստիկանությության կողմից՝ ամսական ստացված 70 միլիոն ՀՀ դրամից 43 միլիոն դրամը յուրացվել է ընկերության հիմնադիրների կողմից։