Ձիու միսը շուկայում չի հայտնվել. ՍԱՏՄ-ի ղեկավար

Դեկտեմբերին Հայաստանում հայտնաբերված ձիու միսը վաճառքի չի հանվել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասուլիսում հայտարարեց Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Տիգրան Պետրոսյանը:

«Ձիու մսի հետ կապված իրավիճակը պարզել ենք, դեռ ունենք գործողություններ: Կարծում եմ, այդ գործողությունների շարունակությունն արդեն կլինի իրավապահ մարմինների տիրույթում: Շատ երկրներում ձիու միսն օգտագործում են սննդի մեջ, եթե, իհարկե, համապատասխան պատվաստումն արված է: Այդ դեպքում վտանգավոր չէ, բոլորս էլ կարող ենք ուտել: Հակառակը, երևի թե տավարի մսից էլ նուրբ է: Բայց, երբ սպանդանոցային մորթ չի իրականացվել և պարզ չէ կենդանիների պատվաստման հարցը՝ դա արդեն վտանգավոր է մարդու առողջության համար: Այդ միսը շուկայում չհայտնվեց՝ կանխեցինք վաճառքը»,- նշեց նա: