Գագիկ Եգանյանը մեկնաբանել է Ռուսաստանում հայ միգրանտների վերաբերյալ որոշումը

Կառավարությունն այսօրվա նիստում համաձայնություն տվեց երկու համաձայնագրերի, որոնցով դյուրացվում են Ռուսաստանի տարածքում ՀՀ քաղաքացիների աշխատանքային պայմանները: Ըստ այդմ՝ «մեկ կողմի պետության տարածքում ժամանակավորապես գտնվող մյուս կողմի պետության քաղաքացիներն ազատվում են մուտքի պետության իրավասու մարմիններում 30 օրվա ընթացքում գրանցվելու պարտականությունից»:
Տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական գործակալության պետ Գագիկ Եգանյանը կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց, որ այս համաձայնագրերը ձեռնտու են ՌԴ մեկնող հայ միգրանտների համար: Նա նշեց, որ այսօր հայ միգրանտները ՌԴ-ում դիմում են համապատսսխան մարմիններին՝ ներկայացնելով սահմանված փաստաթուղթ, վճարելով պետական տուրք, սպասելով որոշակի ժամանակահատված, մինչև կամ դրական, կամ բացասական որոշում կկայացվի:
Ամբողջական հոդվածը կարդալ այստեղ: