Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարել է, որ բանակում գնդերեցների հոգևոր ծառայությունը չի դադարեցվում, փոխվում է միայն դրա ձևաչափը։ Նրա խոսքով՝ զինված ուժերում չի կարող լինել երկակի ենթակայություն, և հոգևոր ծառայողները պետք է ենթարկվեն ԶՈւ բարոյահոգեբանական գծով վարչությանը։
ՊՆ հրամանով փետրվարի 1-ից բանակում կարող են ծառայել Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր կրթություն ունեցող անձինք՝ ԳՇ բարոյահոգեբանական ապահովման վարչության համակարգմամբ։ Աշխատավարձի չափի վերաբերյալ նախարարը նշել է, որ հնարավոր է պայմանագրային ծառայություն, սակայն կոնկրետ գումար չի նշել։



















