«Եռաբլուրում» հարգանքի տուրք է մատուցվել ԱՍԱԼԱ-ի նահատակների հիշատակին

Մի խումբ անձինք «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հարգանքի տուրք մատուցեցին Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի` ԱՍԱԼԱ-ի նահատակների հիշատակին:

«Արմենպրես» հաղորդմամբ՝ պանթեոնում նաև աղոթք հնչեցրին զոհվածների հիշատակին:

Արարողությանը ներկա էր ԱՍԱԼԱ-ի անդամ Վազգեն Սիսլյանը:

1982 թվականի օգոստոսի 7-ին ԱՍԱԼԱն hարձակում էր գործել Թուրքիայի մայրաքաղաք Անկարայի «Էսենբողա» միջազգային օդանավակայանի ոստիկանատան վրա։ Հրաձգության ընթացքում սպանվել էին 9 թուրք ոստիկաներայդ թվում՝ Անկարայի փոխոստիկան Համտի Յահեաօղլուն։ Թուրքերն ունեցել էին 82 վիրավոր։ Զոհրապ Սարգսեանը նահատակվել էրիսկ Լևոն Էքմեքճեանըծանր վիրավորվելովգերի էր ընկել։ Թուրքական դատարանի ձևական դատավարությունից հետո նա հոկտեմբերի 7-ին դատապարտվել է մահվան և 1983 թհունվարի 29-ին կախաղան հանվել։ Նա Թուրքիայում մահապատժի ենթարկված վերջին դատապարտյալն է եղել։ «Կարին» անունով մկրտված այս գործողության պատասխանատվությունը ստանձնել էին Հ.Ա.Հ.Գ.Բ.-ի «Խրիմեան Հայրիկ Անձնասպանական Քոմանտօ»-ն և «Նահատակ Փիեր Կիվլիմեան Անձնասպանական Քոմանտօ»-ն։ Զոհրապ Սարգիսեանը նոր ժամանակներում Թուրքիայում առաջին հայ նահատակն էրուստի Հ.Ա.Հ.Գ.Բ.-ն օգոստոսի 7-ը հայտարարել է հայ նորագույն զինյալ պայքարի նահատակների օր։