Այս պահին կորոնավիրուսից բուժում է ստանում 4488 մարդ. Մեկ օրում հաստատվել է 158 նոր դեպք

Healthcare workers in protective suits attend to the coronavirus patients inside an isolated ward at the Surb Grigor Lusavorich Medical center

Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է.

Փետրվարի 5-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 167726 դեպք, որոնցից 159350-ն` առողջացած, 3109-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4488 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 659181 թեստավորում:

Այսպիսով երեկ փետրվարի 4-ին կատարվել է 2858 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 158 նոր դեպք: Ունենք 305 առողջացած և  մահվան 2 դեպք: