Շիրակի մարզի դպրոցների աշխատակիցների շրջանում կորոնավիրուսի դեպքեր են հայտնաբերվել․ Factor.am

ՀՀ բոլոր դպրոցներում, նոր ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ, աշխատակիցները COVID-19-ի թեստավորում են անցնում։ Շիրակի մարզի դպրոցներում թեստավորման գործընթացը սկսվել է։ Ընդհանուր առմամբ, մարզի 160 դպրոցի 5․848 աշխատակից է թեստավորվելու։ Գյումրիի գրեթե 10 դպրոցի աշխատակիցների թեստավորումն ավարտվել է։ Շիրակի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Լեյլի Ասլանյանը Factor.am-ի հետ զրույցում նշեց, որ դպրոցների աշխատակիցների շրջանում կորոնավիրուսի դեպքեր կան։

«Դեպքեր ունենք մի քանի դպրոցներում, մասնագետները դրանք գնահատում են ոչ անհանգստացնող։ Դպրոցներ կան՝ 1 դեպք, նաև 3 դեպք ենք ունեցել։ Նրանք, ովքեր դրական են, արդեն մեկուսացվել են մինչև դասապրոցեսը սկսվելը։ Չեմ կարծում, որ եթե 3 դրական դեպք է հայտնաբերվել, այդ դպրոցում դասապրոցեսը պիտի չսկսվի։  Չի կարող նման բան լինել, որովհետև երեք հոգին կմեկուսացվեն, դասապրոցեսը սկսվելուց մի շաբաթ հետո կարող են գնալ աշխատանքի։ Իհարկե, կհսկվեն նաև առողջության առաջնային պահպանման մասնագետների՝ իրենց ընտանեկան բժիշկների կողմից»,- ասաց Լեյլի Ասլանյանը։

Մանրամասներն՝ այստեղ