Չարենցավանում ընկերությունը հիմնել է 2-րդ արտադրամասը՝ 130-ից ավելի աշխատատեղով․ տեսանյութ

«Հելոտեքս» ընկերությունը ճգնաժամային 2020թ. արտադրական ծավալներն ավելացրել է, Չարենցավանում հիմնել 2-րդ արտադրամասը՝ 130-ից ավելի աշխատատեղով։ Օգտվել են հակաճգնաժամային միջոցառումներից, նաև արտահանողի զարգացման դրամաշնորհ շահել։

Ռուսական և եվրոպական շուկաներ հասած հայկական տեքստիլ ընկերությունը պատրաստվում է արտադրանքը նաև ԱՄՆ արտահանել։