78 մլն դրամ «Իմ քայլը» դաշինքին, 5.2 միլիոն՝ ՀՀԿ-ին․ Կառավարությունը 5 ուժերի գումար կհատկացնի

78 մլն դրամ «Իմ քայլը» դաշինքին, 5.2 միլիոն՝ ՀՀԿ-ին․ Կառավարությունը 5 ուժերի գումար կհատկացնի
78 մլն դրամ «Իմ քայլը» դաշինքին, 5.2 միլիոն՝ ՀՀԿ-ին․ Կառավարությունը 5 ուժերի գումար կհատկացնի

2018 թվականի դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրությունների ժամանակ 3 և ավելի տոկոս ձայն հավաքած կուսակցութ­յուններն ու կուսակցությունների դաշինք­ները Կառավարությունից ֆինանսավորում կստանան։ Այս մասին համապատասխան որոշման նախագիծն ընդգրկված է Կառավարության փետրվարի 21-ի նիստի օրակարգում։ Այս մասին տեղեկացնում է Factor.am-ը։

Ըստ աղբյուրի, կառավարությունն այդ հատկացումը կիրականացնի 2019թ․ պետական բյուջեի «Աջակցություն կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներին» ծրագրի շրջանակում։

«Արտահերթ ընտրություններին 3 տոկոսի շեմը հաղթահարած ուժերի համար Կառավարությունը պետական բյուջեից կհատկացնի 103 մլն 725 հազար դրամ։ 2019թ. պետական բյուջեից տրվող այդ աջակցությունը բաժին կհասնի՝ Հայաստանի հանրապետական կուսակցությանը՝ 5.2 մլն դրամ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը՝ 9.1 մլն դրամ «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը՝ 7 մլն դրամ «Հայ Յեղափոխական դաշնակցություն» կուսակցությանը՝ 4.3 մլն դրամ «Իմ քայլը» դաշինքին՝ 78 մլն դրամ»,-նշում է աղբյուրը։