ՌԴ և Ադրբեջանի ԱԳ փոխնախարարները քննարկել են ԼՂ շուրջ ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների իրագործումը

Ռուսաստանի և Ադրբեջանի փոխարտգործնախարարներ Անդրեյ Ռուդենկոն ու Խալաֆ Խալաֆովը սեպտեմբերի 1-ին հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների իրագործումը։ Այս մասին ասված է ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրությունում։ «Կարծիքների փոխանակման ընթացքում քննարկվել են երկկողմ ու տարածաշրջանային օրակարգին վերաբերող մի շարք արդիական հարցեր, այդ թվում՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ին ու 2021 թվականի հունվարի 11-ին ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Աղբյուր՝ Factor.am