Աշխարհահռչակ Ռիչարդ Գալիանոն համերգով հանդես կգա Հայաստանում

Աշխարհահռչակ Ռիչարդ Գալիանոն համերգով հանդես կգա Հայաստանում
Աշխարհահռչակ Ռիչարդ Գալիանոն համերգով հանդես կգա Հայաստանում

Մայրության և գեղեցկության  տոնին ընդառաջ` մարտի  5-ին ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում  տեղի կունենա   Հայաստանի Պետական Կամերային Նվագախմբի /ՀՊԿՆ/ գարնանային համերգաշրգանի մեկնարկը  Ֆրանսիայից հրավիրված վիրտուոզ ակորդեոնահար Ռիչարդ Գալիանոյի  մասնակցությամբ: Համերգը կղեկավարի նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանը:

Ծրագրում կհնչեն Անտոնիո Վիվալդի «Տարվա եղանակներ», Աստոր Պիացոլա «Տարվա եղանակներ» և Ռիչարդ Գալիանո  Օպալե-կոնցերտ նվագախմբի և  ակորդեոնի համար:

Մարտի  4-ին` ժամը  21:30-ին  Ռիչարդ Գալիանոն Հայաստանի պետական կամերային նվագախմբի երաժիշտների   հետ հանդես կգա Մեցցո Ակումբում:

Իտալական ծագումով ֆրանսիացի ակոնդեոնահար, Աստոր Պիացոլայի մեկնաբան, կոմպոզիտոր, ջազ իմպրովիզատոր Ռիչարդ Գալիանոն ծնվել է Ֆրանսիայում 1950 թվականին:  Դաշնամուր և ակորդեոն սկսել է  նվագել  4 տարեկանից:  Առաջին ուսուցիչը  հայրն էր` ակորդեոնահար Լուսիեն Գալիանոն:  Այնուհետ   երաժշտական ուսումը շարունակել է  Նիցցայի կոնսերվատորիայում, որտեղ ակոնդեոնին զուգահեռ  ուսանել է նաև տրոմբոնի դասարանում: Կոնսերվատորիան ավարտել է  1969 թ – ին ` գերազանցության առաջին աստիճանի դիպլոմով:

Ուսմանը զուգահեռ նա մասնակցել է ակորդեոնահարների միջազգային մրցույթների,  որտեղ հանդես է  եկել   Բախի, Չայկովսկու, Ռավելի   Գերշվինի ստեղծագործությունների կատարմամբ : Գալիանոն երկու տարի անընդմեջ ակորդեոնահարների  « World Cup » միջազգային մրցույթներում  զբաղեցրել է  առաջին տեղը,  իսկ  1968-ին  արժանացել է երկրի  նախագահական մրցանակին:

1973-ին  Գալիանոն  հարավային Ֆրանսիայից   տեղափոխվում է Փարիզ և  մի քանի տարի համագործակցում է  Կլոդ Նուգարոյի նվագախմբի հետ` որպես  դիրիժոր,  գործիքավորող և  կոմպոզիտոր: Համագործակցում  է նաև  Շառլ Ազնավուրի, Զիզի Ժարմենի  և  այլոց հետ:
1983 -ին ` Աստոր Պիացոլայի նախաձեռնությամբ,   Ռիչարդ Գալիանոն հրավիրվում է  ԿՈՄԵԴԻ ՖՐԱՆՍ, որտեղ  հանդես է  գալիս որպես բանդոներնահար, այնուհետ` գործիքավորող  և  կոմպոզիտոր:

1991 -ին  Գալիանոն  ստեղծում  է   «նոր մյուզետ»  ոճը և այս ոճով « Label Bleu » ստուդիայում ձայնագրում է ալբոմ:  1993 – ին` Ջազի ակադեմիան  Ռիչարդ Գալիանոյին ճանաչում է որպես  տարվա լավագույն ջազ երաժիշտ :  Նույն տարում  նա  ձայնագրում է   «Ճանապարհորդություն» ալբոմը ,  որը նույնպես  ճանաչվում է  որպես  «Տարվա լավագույն ալբոմ»:2010-ին  Ռիչարդ Գալիանոն  ստորագրեց    բացառիկ պայմանագիր  աշխարհահռչակ «Deutsche Grammophon» ընկերության  հետ  և նրա առաջին ալբոմը, որը նվիրված էր Բախի  երաժշտությանը, թողարկումից անմիջապես հետո  ավելի քան  40.000 օրինակով  սպառվեց մեծ արագությամբ  և  դարձավ  տարվա «Տարվա լավագույն  դասական երաժշտության» ալբոմը:

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 099367050 Նորայր Նազարյանին: