Տարզանի դերակատարը մահացել է ավիաաղետի հետևանքով

ԱՄՆ-ում 58 տարեկան հասակում թեթև շարժիչային ինքնաթիռի ավիաաղետի հետևանքով մահացել է դերասան Ջոզեֆ Լարան, որը հատկապես հայտնի էր դարձել «Տարզան. արկածների պատմություն» սերիալում Տարզանի դերակատարմամբ:

Ամերիկյան լրատվամիջոցները հայտնում են, որ ինքնաթիռում եղել են նաև նրա կինը՝ ամերիկացի հայտնի սննդաբան Գվեն Շամբլինը: Նրանք ամուսնացել էին 2018 թվականին:

Cessna C501 ինքնաթիռը, որը դուրս էր եկել Սմիրնա քաղաքի օդանավակայանից, ընկել է լիճը: