Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցչի հետ

Օգոստոսի 17-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Մարիեն Հաթինգի հետ՝ Հայաստանում իր առաքելության մեկնարկի կապակցությամբ:

Նախարար Մնացականյանը շնորհավորեց Մարիեն Հաթինգին նշանակման կապակցությամբ՝ մաղթելով արգասաբեր եւ արդյունավետ աշխատանքային գործունեություն:

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի շրջանակներում համագործակցության առաջմղման հեռանկարների շուրջ:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն։