Ֆրանսիան ողջունում է ՀՀ-ի ու Թուրքիայի կողմից հատուկ ներկայացուցիչներ նշանակելու մասին հայտարարությունները

Ֆրանսիայի ԱԳՆ-ն անդրադարձել է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված գործընթացներին:

«Մենք ողջունում ենք Հայաստանի ու Թուրքիայի իշխանությունների կողմից հատուկ ներկայացուցիչներ նշանակելու մասին հայտարարություններն՝ ուղղված երկու երկրների հարաբերությունների կարգավորմանը: Գործընթաց, որին Ֆրանսիան լիակատար կաջակցի»,- «Արմենպրես»ի հաղորդմամբ, այս մասին ասված է Ֆրանսիայի ԱԳՆ-ի հայտարարությունում: