Կոչ ենք անում վարորդների երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով. Երեւանի քաղաքապետարան

Երեւանի քաղաքապետարանը կոչ է անում վարորդներին երթեւեկել բացառապես ձմեռային անվադողերով, հաշվի առնելով քաղաքում եղանակային պայմաններն ու ձյունը:

«Այսօր երեկոյան, ձյան տեղումներն սկսվելուց անմիջապես հետո, Երևանի քաղաքապետարանի ձնամաքրող տեխնիկան սկսել է աղով ու ավազով մշակել մայրաքաղաքի փողոցները։ Այժմ ամբողջ տեխնիկան՝ 28 մեքենա, աշխատում է քաղաքի ողջ տարածքում։

Համյնքային տեխնիկայից բացի՝ ձնամաքրման աշխատանքներին մասնակցում են նաև ենթակապալառու ընկերությունները։

Եվս մեկ անգամ կոչ ենք անում վարորդների երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»,-մասնավորապես նշված է քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ։