Տեղի է ունեցել ՀՀԿ ԳՄ նիստը․ այն վարել է Սերժ Սարգսյանը

ՀՀԿ Գործադիր մարմնից հայտնում են, որ քիչ առաջ ավարտվել է ՀՀԿ Գործադիր մարմնի  նիստը, որը վարել է ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ 

Քննարկվել են կուսակցության հերթական՝ 17-րդ համագումարի պատվիրակների ընտրության ընթացքը, համագումարին ներկայացվող փաստաթղթերի նախագծերը, կուսակցության միջազգային գործընկերության ընդլայնման, ինչպես նաեւ ընթացիկ հարցեր։

ՀՀԿ Գործադիր մարմինը  հորդորում է համագումարի պատվիրակներին՝ շարունակվող համավարակի պայմաններում դրսեւորել առավելագույն պատասխանատվություն ինչպես սեփական, այնպես էլ այլոց առողջության նկատմամբ։


Համագումարի անցկացման վայրում պահպանվելու են հակահամաճարակային բոլոր կանոնները, ներառյալ անձնական պաշտպանության եւ հիգիենայի պարագաներով ապահովումը։
Համագումարի լուսաբանման հրավերը եւ լրագրողների հավատարմագրման պայմանները կհրապարակվեն դեկտեմբերի 13-ին։