Տեղի են ունեցել հրամանատարական դասընթացներ

Արտակարգ իրավիճակների նախարարությունում ապրիլի 30-ին անցկացվել են ամենամսյա հրամանատարական դասընթացներ, այնուհետև՝ ԱԻՆ ՓԾ կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների ղեկավարներն ամփոփել են ամսվա ընթացքում կատարված աշխատանքները: Հաշվետու զեկույցներով հանդես են եկել ստորաբաժանումների ղեկավարները:

Փրկարար ծառայության տնօրեն, գնդապետ Արմեն Գասպարյանը ևս մեկ անգամ կարևորել է աշխատանքային կարգապահությունը և հետևողականությունը: ՓԾ տնօրենը հրահանգել է կարճ ժամանակում վերացնել աշխատանքի ընթացքում ի հայտ եկած թերությունները:

Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը։