Հանրային հեռարձակողի խորհրդի նոր անդամ է նշանակվել

ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի որոշմամբ՝ Արամ Սուքիասյանը նշանակվել է Հանրային հեռարձակողի խորհրդի անդամ: 

«Ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասով և 25-րդ հոդվածի 22-րդ մասով՝ Արամ Սուքիասյանին նշանակել Հանրային հեռարձակողի խորհրդի անդամ»,- նշվոմ է որոշման մեջ։