Խոսրովի անտառի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին



«Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի և Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի հետ համատեղ իրականացվող մշտադիտարկման աշխատանքների արդյունքում արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին: Այս մասին հայտնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից:

Ընձառյուծը Հայաստանի կենդանական աշխարհի ամենատպավորիչ և կովկասյան էկոտարածաշրջանի ամենավտանգված կենդանատեսակներից մեկն է:

Ներկայում հայոց լեռների արքան՝ կովկասյան ընձառյուծը, ընդգրկված է ՀՀ կարմիր գրքում և Բնության պահպանության միջազգային միության կարմիր ցուցակում:

Ընձառյուծին կարելի է հանդիպել հետևյալ վայրերում`

  • Լայնատերև անտառներում և նոսրանտառներում.
  • Լեռնային տափաստաններում.
  • Մերձալպյան մարգագետիններում.
  • Ալպյան մարգագետիններում: