33-ամյա տղամարդու դանակահարություն Մաշտոցի պողոտայում. ոստիկանության բացահայտումը․ Տեսանյութ

Նոյեմբերի 28-ին, ժամը 17.50-ին, բժշկական կենտրոնից ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ ստացվեց, որ ծակած-թափանցող վերքերով բուժօգնության է տեղափոխվել 33-ամյա մի տղամարդ։
Ոստիկանների ձեռնարկած միջոցառումներով պարզվեց, որ Մաշտոցի պողոտայում տղամարդուն նույն օրը դանակահարել է մի տաքսու վարորդ։
Ճշտվեց կասկածյալի ինքնությունը։ Նրան հայտնաբերելու համար իրավապահները ձեռնարկեցին օպերատիվ-հետախուզական ու բացատրական աշխատանքներ։ Եվ նույն օրը Երևանի 28-ամյա բնակիչը ներկայացավ ոստիկանություն և խոստովանեց, որ ինքն է դանակով մարմնական վնասվածք պատճառել տղամարդուն։

Նշանակվել են փորձաքննություններ։ Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ։
Նախապատրաստվում են նյութեր։

Այս մաիսն տեղեկացնում է Ոստիկանությունը։