Վաղը քաղաքապետը կհրապարակի իր վերջնական որոշումը

Վաղը քաղաքապետը կհրապարակի իր վերջնական որոշումը
Վաղը քաղաքապետը կհրապարակի իր վերջնական որոշումը

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը վաղը` աշխատանքային օրվա ընթացքում, որոշում կկայացնի Մաշտոցի պուրակի կրպակների ապամոնտաժման վերաբերյալ:
Այս մասին հաղորդում է Երեւանի քաղաքապետարանի պաշտոնական կայքը:
«Սեղմ ժամկետներում կապամոնտաժենք կրպակները և կշարունակենք բարեկարգման աշխատանքները»,- ասել է Մարգարյանը:

Տարոն Մարգարյանն անհեթեթ է համարել այդ սոցիալական ցանցերում պտտվող այն խոսակցությունները, թե այդ տաղավարները կվերատեղադրվեն Աբովյան փողոցում:

© Medialab.am