Ազգային անվտանգության ծառայությունը երեկ կեսօրին խուզարկություն է իրականացրել Ազգային ժողովի ԲՀԿ-ական պատգամավորներ Վարդևան Գրիգորյանին և Վարդան Ղուկասյանին պատկանող կառույցներում: Մասնավորապես, ժամը 12-ին մտել են Վարդևան Գրիգորյանի տուն, նույն օրը նաև խուզարկել են Վարդան Ղուկասյանի գրասենյակը:
Վարդևան Գրիգորյանը Factor.am-ի հետ զրույցում ասաց, որ խուզարկության ժամանակ ինքը տանը չի եղել, ԱԱԾ աշխատակիցները ցույց են տվել խուզարկություն իրականացնելու փաստաթուղթ և կատարել որոշակի գործողություններ: Պատգամավորի խոսքով՝ առգրավել են իր այփադը և թոռների հեռախոսները: