1300 աշակերտ խորացված ծրագրով ֆրանսերեն է սովորում Հայաստանի 11 ուսումնական հաստատություններում․ Ֆրանսիայի դեսպան

Հայաստանում Ֆրանիսայի դեսպան Ջոնաթան Լաքոտի գրառումը ներկայացնում ենք ստորև․

Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում այցելեցի Հրազդանի Վիլյամ Սարոյանի անվան N11 հիմնական դպրոց, որը Հայաստանում ֆրանսերենի խորացված ուսուցմամբ 11 դպրոցների թվում է։

Այս առիթով դպրոցին նվիրեցի ֆրանսերենի նոր դասագրքեր, որոնք ֆինանսավորվել են Ֆրանսիայի Իլ-դը-Ֆրանս շրջանի կողմից, որը 2018թ., շրջանի նախագահ Վալերի Պեկրեսի Հայաստան կատարած այցի ընթացքում պարտավորվել էր ֆինանսավորել ֆրանսերենի խորացված ուսուցմամբ դասագրքերի ձեռքբերումը այդ ծրագիրն իրականացնող դպրոցների համար՝ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության, ՀՀ Կրթության նախարարության, Ֆրանսիայի հայկական հիմնադրամի և Ֆրանսերեն դասավանդողների հայկական ասոցիացիայի հետ համագործակցությամբ։

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունն իր շարունակական աջակցությունն ու մասնակցությունն է ցուցաբերում այս ծրագրի իրականացման գործում։

Ներկայումս 1300 աշակերտ խորացված ծրագրով ֆրանսերեն է սովորում Հայաստանի 11 ուսումնական հաստատություններում (#Երևան, #Գյումրի, #Իջևան, #Հրազդան, #Գորիս, #Եղեգնաձոր, #Մասիս

Հրազդանի N11 դպրոցն ունի 6-15 տարեկան (1-9-րդ դասարան) 1300 աշակերտ, որոնցից 1000-ը սովորում են ֆրանսերեն։Այս հաստատության մանկավարժական դինամիկ թիմը (ֆրանսախոս տնօրեն և ֆրանսերենի 7 ուսուցիչ) կցանկանար կապ հաստատել Ֆրանսիայի դպրոցներից / քոլեջներից մեկի հետ ՝ համագործակցության նպատակով:

Նման ցանկության դեպքում կապվեք մեզ հետ: Մանրամասները `https://am.ambafrance.org/Ecoles-a-francais-renforce-3961