Էկոնոմիկայի նախարարությունը համաձայնել է, որ «Գլորիա» կարի ֆաբրիկան աշխատի․ Մարզպետ

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը հայտարարել է «Գլորիա» կարի ֆաբրիկայի հնարավոր աշխատելու մասին։

«Գլորիա» կարի ֆաբրիկայի տնօրենի կողմից ընկերության վերագործարկման համար պարետատանն ուղղված դիմումի պատասխանը կհրապարակվի վաղը: 

Մինչ այդ ուզում եմ տեղեկացնել, որ հարցի կապակցությամբ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը դրական եզրակացություն է տվել, ինչը հուսադրում է, որ պարետատան վաղվա պատասխանն ամենայն հավանականությամբ կլինի դրական», -իր ֆեյսբուքյան էջում գրել է մարզպետը:

Հիշեցնենք՝ կարի ֆաբրիկան, որը գտնվում է Վանաձորում և ունի շուրջ 2600 աշխատող, անգործության է մատնված արդեն մեկ ամսից ավելի՝ հանրապետությունում արտակարգ դրության հայտարարումից հետո։