Ուկրաինական հարվածից «Օզոնի» պահեստում հրդեհ է բռնկվել․ ավելի քան 500 աշխատակից տարհանվել է

Ուկրաինական ուժերն առաջին անգամ թիրախավորել են «Օզոն» ընկերության ենթակառուցվածքը, որտեղ հրդեհ է բռնկվել: Սամարայի մարզում «Օզոնի» պահեստից ավելի քան 500 մարդ է տարհանվել, կան տուժածներ:Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները:

Ընկերությունը հայտնել է, որ պատվերների զգալի մասը կչեղարկվի: Մինչ այս թիրախավորվում էր միայն Wildberries-ը: