«Պուտինն ամենայն անկեղծությամբ ու պարկեշտությամբ ընդամենն ասել է՝ ես Ղարաբաղի հարցը, ձեր փոխարեն, լուծող չեմ»․ Լևոն Տեր-Պետրոսյան

«Այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում, մեղմ ասած, անթույլատրելի է Ղարաբաղում». Լևոն Տեր-Պետրոսյան

Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․

«Նիկոլը խնդրագիր է ուղարկել Վլադիմիր Պուտինին։

Պուտինը դրան պատասխանել է ՌԴ ԱԳՆ խողովակով։

Չե՞ք հասկանում, թե նա ինչ է ասել։

Եթե սա էլ չեք հասկանում, ապա վա՜յ մեզ։

Պուտինն ամենայն անկեղծությամբ ու պարկեշտությամբ ընդամենն ասել է․ Պարտավորված և պատրաստ եմ ապահովելու Հայաստանի լիակատար անվտանգությունը, բայց վերջապես հասկացե՛ք, ես Ղարաբաղի հարցը, ձեր փոխարեն, լուծող չեմ»։