Նիկոլ Փաշինյանի եւ ընտանիքի անդամների մոտ կորոնավիրուս է հաստատվել. «Մեր թեստը, ցավոք, դրական է»

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ կորոնավիրուս է հաստատվել, այդ մասին նա իր ֆեյսբուքյան էջում հայտարարել է հենց ինքը՝ վարչապետը։ Նա հայտարարել է, որ շարունակելու է աշխատել վարչապետի կեցավայրից, մեկուսացվածության պայմաններում։

Նա նշել է, որ ընտանիքի անդամների մոտ ևս կորոնավիրուս է հաստատվել։

Մեր թեստը, ցավոք, դրական է։

Gepostet von Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան am Sonntag, 31. Mai 2020