Դոլարի և եվրոյի փոխարժեքները նվազել են. ԿԲ

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ սեպտեմբերի 23-ին, կազմել է 416.27 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 1.77 դրամով:

Այս մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 406.03 դրամ (նվազել է 6.53 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 459.31 դրամ (նվազել է 12.49 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.25 դրամ (աճել է 0.23 դրամով):