Լորի անօրինական որսի դիմաց նշանակվել է 70.000 դրամի տուգանք

Օգոստոսի 23-ին Կոտայքի մարզի Ֆանտան համայնքի հարակից որսահանդակում  քաղաքացիներ Ե.Մ.-ի, Ա.Մ.-ի, Ա.Զ.-ի և Ա.Գ.-ի կողմից, որսաշրջանի փակ ժամանակ կատարվել էր լորի անօրինական որս։  Առգրավվել են հարթափող որսորդական հրացաններ (4 հատ) և 6 հատ լոր։ Այդ մասին տեղեկացնում է ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը։

Հարուցվել է վարչական վարույթ, կկիրառվեն պատասխանատվության միջոցներ։ Նույն մարզի Կապուտան, Հատիս, Զովաշեն գյուղերի հարակից որսահանդակում Բալահովիտ գյուղի բնակիչ Ռ.Մ.-ի մոտից առգրավվել է որսորդական հարթափող հրացան։

Նշանակվել է 70.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Վերոնշյալ տարածքից առգրավվել են ցորենի դաշտում տեղադրված՝ լոր կանչելու համար նախատեսված, արգելված էլեկտրոնային 2 սարքեր (манок): Ստուգայցերը շարունակվում են։