Զելենսկի. Այն, ինչ Ռուսաստանն ասում է Հայաստանի մասին, միայն Հայաստանի մասին չէ

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանն այժմ իր հարևան երկրների նկատմամբ ավելի բացահայտ սպառնալիքներ է հնչեցնում, քան նախկինում։ Այդ մասին նա գրել է X-ի իր միկրոբլոգում՝ նշելով, որ Ռուսաստանի յուրաքանչյուր հարևան երկիր լսել է, թե ինչ է ասվել Հայաստանի մասին։

«Ռուսաստանն այժմ իր հարևան երկրների նկատմամբ ավելի բացահայտ սպառնալիքներ է հնչեցնում, քան նախկինում։ Ռուսաստանի յուրաքանչյուր հարևան լսել է, թե ինչ է ասվել Հայաստանի մասին, որի ժողովուրդը միայն ինքն է իրավունք ունի որոշելու և ընտրելու իր երկրի ապագան։ Այն, ինչ Ռուսաստանն ասում է Հայաստանի մասին, իրականում միայն Հայաստանի մասին չէ», – գրել է Զելենսկին։

Նա հավելել է, որ ստեղծված իրավիճակում ոչ ոք չպետք է մնա առանց աջակցության։ Նրա խոսքով՝ Եվրոպան իրավունք չունի կորցնելու իր ժողովուրդներից որևէ մեկին կամ անտեսելու որևէ երկիր։

«Հայաստանին պետք է աջակցել։ Մոլդովային պետք է աջակցել։ Բալթյան երկրներին պետք է աջակցել։ Ադրբեջանին պետք է աջակցել։ Մենք պետք է ուղիներ գտնենք նաև Վրաստանի ժողովրդին աջակցելու համար, և սա ընդհանուր եվրոպական խնդիր է։ Չի կարելի կորցնել ոչ ոքի», – ընդգծել է Ուկրաինայի նախագահը։