Ռազմական անակնկալներ են լինելու. Դավիթ Տոնոյանը՝ նոր սպառազինություն գնելու մասին

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ նոր սպառազինության ձեռքբերման հարցին:

«Մանրամասներ չեմ ուզում նշել, բայց ռազմական անակնկալներ են լինելու»,- ասաց նախարարը:

Տոնոյանն անդրադարձավ նաև ռուսական ինքնաթիռների մատակարարման գործընթացին: «Ըստ պայմանագրի՝ մենք ակնկալում ենք արտադրողների պայմանագրային պարտավորությունների իրականացումը տարվա վերջին և հաջորդ տարվա սկզբին»,- ասաց Տոնոյանը: