Վրաստանի արդարադատության նախարարն ընդունել է Կարեն Անդրեասյանի հրավերը՝ այցելել Հայաստան

Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը հանդիպել է Վրաստանի Արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեի հետ։  Հանդիպման ընթացքում Կարեն Անդրեասյանը ներկայացրել է դատական ակտերի հարկադիր կատարման, հանրային ծառայությունների մատուցման ոլորտում Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումների ընթացքը՝ մատնանշելով Վրաստանում գործող «Արդարադատության տներ»-ի փորձառությունը տեղայնացնելու Հայաստանի հետաքրքրությունը: Վենետիկում՝ երկկողմ հանդիպման ժամանակ, Վրաստանի նախարարն ընդունել է նախարար Կարեն Անդրեասյանի հրավերը՝ այցելել  Հայաստան, տեղում բարեփոխումների ուղղությունները նախանշելու նպատակով, ինչպես նաև քննարկելու հայ-վրացական 4-րդ իրավական ֆորումը Վրաստանում կազմակերպելու մանրամասները: 

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը Իտալիայի Վենետիկ քաղաքում դեկտեմբերի 13-14-ին մասնակցել է «Հանցավորություն և քրեական արդարադատություն. վերականգնողական արդարադատության դերը Եվրոպայում» խորագրով ԵԽ անդամ պետությունների արդարադատության նախարարների խորհրդաժողովին: 

Այդ մասին հայտնում են Արդարադատության նախարարությունից։