Երեկ թեստ եմ հանձնել, և այսօր պատասխանը եղել է բացասական, որևէ սիմպտոմ չունեմ. Սիփան Փաշինյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիփան Փաշինյանը Ֆեյսբուքի էջում գրել է:

«Սիրելի հայրենակիցներ, քանի որ իմ գործընկեր Kristine Poghosyanի մոտ թեստը դրական է եղել, և մենք ԱԺ նիստերի դահլիճում իրար կողք ենք նստում, զանգեր եմ ստանում իմ որպիսությամբ հետքրքրված մարդկանց կողմից:

Շնորհակալություն հայտնելով` ուզում եմ տեղեկացնել, որ երեկ թեստ եմ հանձնել, և այսօր պատասխանը եղել է բացասական, որևէ սիմպտոմ չունեմ:

Կարծում եմ` չվարակվելու հանգամանքը պայմանավորված է դիմակ կրելով և անընդհատ ախտահանելով:

Առողջություն եմ մաղթում բոլորին»:

Սիրելի հայրենակիցներ, քանի որ իմ գործընկեր Kristine Poghosyanի մոտ թեստը դրական է եղել, և մենք ԱԺ նիստերի դահլիճում իրար…

Posted by Sipan Pashinyan on Thursday, June 25, 2020