«Բանակին հրահանգվել է պատրաստ լինել սադրանքների կանխմանը». Զաքիր Հասանով

«Ադրբեջանի բանակին հրամայվել է մշտապես պատրաստ լինել Ղարաբաղում և հայ-ադրբեջանական սահմանին հայկական զինված ուժերի հնարավոր սադրանքների անհապաղ և վճռական կանխմանը», – Turan գործակալության փոխանցմամբ՝ նման հայտարարություն է հնչել այսօր Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունում կայացած խորհրդակցության ժամանակ։Այս մասին գրում է «Ազատությունը»՝ հղում անելով Turan գործակալությանը:

Խորհրդակցությանը մասնակցել են պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը, բոլոր զինատեսակների, ինչպես նաև 44-օրյա պատերազմի ընթացքում գրավված շրջաններում տեղակայված զորամասերի հրամանատարները։

Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրության համաձայն՝ խորհրդակցության ընթացքում մասնակիցները «մանրամասնորեն վերլուծել են հայ-ադրբեջանական պետական սահմանին և Ղարաբաղում տիրող օպերատիվ իրավիճակն ու տիրող կացությունը»։